Սաուդյան Արաբիայի մի շարք շրջաններում հրթիռային հարձակումների վտանգ է արձանագրվել։ Երկրի հակաօդային պաշտպանության ուժերը միջոցներ են ձեռնարկել հրթիռները հայտնաբերելու և ոչնչացնելու ուղղությամբ։ Վտանգի գոտում են հայտնվել թագավորության արևելյան հատվածում գտնվող Դամմամ և Դահրան ծովափնյա քաղաքները, ինչպես նաև Էր Ռիադից արևելք տեղակայված Հարրադը։ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչ Թուրքի ալ-Մալիքին X սոցիալական հարթակում հայտնել է, որ հաջողվել է որսալ և ոչնչացնել Դամմամի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռը։ Նրա պնդմամբ՝ հրթիռն արձակվել է Եմենի հութիների կողմից։ Ավելի վաղ իշխանությունները նախազգուշացրել էին նաև մայրաքաղաք Էր Ռիադին սպառնացող հնարավոր վտանգի մասին։ Սակայն որոշ ժամանակ անց երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը տեղեկացրել է, որ մայրաքաղաքում սպառնալիքն այլևս առկա չէ։
Լուրեր
Սաուդյան Արաբիայում հայտարարել են երկրի երկնքում բալիստիկ հրթիռի ոչնչացման մասին

Սկզբնաղբյուր: KARTSIQ