Հայաստանի իշխանությունները որդեգրել են Ռուսաստանի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու քաղաքականությունը։ Ակնհայտ է, որ Երևանը ձգտում է ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ամենախոսուն իրավիճակը ստեղծվել է Հայաստանում։ Հիշեցնեմ, որ 90-ականներին Ռուսաստանը փրկեց այդ երկիրը տնտեսական ու էներգետիկ կոլապսից, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցության տասը տարիների ընթացքում նրա տնտեսությունն աճել է գրեթե երեք անգամ։ Մինչդեռ ներկայիս իշխանությունները որդեգրել են Ռուսաստանի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու քաղաքականություն»,- հինգշաբթի օրը՝ Գիտափորձագիտական խորհրդի նախագահության անդամների նիստում ասել է Շոյգուն։ «Ակնհայտ է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը ընդլայնելու Երևանի ձգտումը, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրացիոն մեխանիզմների, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ բացահայտ սպառողական վերաբերմունքը»,- հավելել է նա։
Армения
Շոյգուն Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ռուսաստանի հետ կապերը խզելու ձգտման մեջ

Источник: KARTSIQ