Ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունների համար տուգանքի չափը 70 հազար դրամից բարձրացվում է՝ դառնալով 1,5-ից մինչև 2 մլն ՀՀ դրամ։ Այս մասին ասել է Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը: «Երևանի քաղաքապետարանը կոչ է անում կառուցապատող ընկերություններին պահպանել շինհրապարակներում սանիտարահիգիենիկ նորմերը, շինհրապարակների տարանջատումը և այլ նորմեր»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:
Society
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները

Source: KARTSIQ