Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 18-ի երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ արևմտյան քամու պոռթկումների ուժգնությունը կարող է հասնել մինչև 17-20 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի մի քանի աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +31+33։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +23+27, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +23+26, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +26+29, Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+25, Լոռիում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+25, Տավուշում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +25+28, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +22+26, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +26+31, Արարատում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +31+33, Արմավիրում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +31+33, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +23+26, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +30+33, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +28+32, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +23+26։
Analysis
Եղանակը Հայաստանում

Source: KARTSIQ