ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր՝ սեպտեմբերի 22–ին, կարգադրություն է ստորագրել, որով ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը և «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը հոկտեմբերի 3-10–ը կգործուղվեն Տանզանիայի Միացյալ Հանրապետություն։ Նրանք այնտեղ կմասնակցեն միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովի աշխատանքներին։ «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ․ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Վ․ Ալեքսանյանի՝ Արուշա-Երևան), օրապահիկի, ինչպես նաև գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների և Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին և Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները»,- նշված է Աժ խոսնակի ստորագրած կարդագրությունում:
Քաղաքականություն
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից է

Սկզբնաղբյուր: KARTSIQ