ՀՀ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Գրիգորյանն Ադրբեջանում մասնակցելու է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երևանից Բաքու է թռել FlyOne ավիաընկերության Gulfstream G450 ինքնաթիռը։ Այն «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է առավոտյան ժամը 7-ին, վայրէջք կատարել 50 րոպե անց։ Վերադարձը սպասվում է այսօր 21։40-ին։
Քաղաքականություն
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը

Սկզբնաղբյուր: KARTSIQ