«Ուժեղ Հայաստանից» պատգամավոր Շիրազը հավանաբար առաջին հերթին հետաքրքիր է որպես 2020 թվին կռված, կամ որպես ռեժիսոր։ Կամ որպես ՀՀԿ-ից «Ուժեղ Հայաստան» անցնելու նպատակը։ Ծառայել է։ Չափահաս է, բաց ԱԺ-ում նրա ելույթը քպիչական Վահանգն Ալեքսանյանը «փակում» է, անջատում միկրաֆոնը, ուղարկում իր տեղը նստելու։ Ինչի մասին էր խոսքը. Ասում է՝ Գագիկ Ծառուկյանը ձերբակալված է, որպեսզի Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի, որովհետև իշխանության փոքր խումբ, մի քանի մարդու կրոնական զգացմունքները երևի վիրավորվեր այդ արձանից... Հասարակ խոսք։ Ոչ փաշինյանի՝ ձեզ սենց եմ անելու, նենց եմ անելու, դե կտեսնեք-ն է, ոչ քպիչական պատգամավորների այնպիսի խոսքերը, որ լսել չի լինում, հանրությունը ձայնը անջատում է, սպասում՝ նորմալ խոսող երբ կհայտնվի։ Քպիչականների աժ-ում խոսելը, վիրավորելը, մարդազերծ քննադատումները՝ հա, Շիրազի հասարակ խոսքը՝ չէ՞։ ՔՊիչականները հավես են անում Հայոց Կաթողիկոսի մասին ինչ ուզեն իրենց «հավատով» ասել՝ ասեն, բայց արձանի մասին խոսել չեն թողնում։ Այ քեզ բան։ Փողոցում ֆուտբոլ խաղացող երեխաներին էլ են տուն ուղարկում երևի, ուղղակի, իբր ամենուր ճնշելու ուժ ունեն։
Politics
Պատգամավոր Շիրազ Մանուկյանին ՔՊ-ն անչափահասի տեղ է դնում

Source: KARTSIQ