Այսօր հերթական անգամ ջրի երես դուրս եկավ այն գարշելի կեղծիքն ու էժանագին մանիպուլյացիան, որն արդեն 8 տարի շարունակ տարածում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող ու նրա քմահաճույքով շարժվող մամուլը: Տարիներ ի վեր հանրության գլուխը լցնում էին հորինված թեզերով, թե իբր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի միջև հարաբերությունները լարված են: Պատվիրված հոդվածներով ու կեղծ վերլուծություններով փորձում էին տպավորություն ստեղծել, թե նրանց միջև անդունդ կա: Սակայն իրականությունն, ինչպես միշտ, ապտակ հասցրեց քոչարյանական ստախոս մեքենային․ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Կարեն Կարապետյանի հոր հուղարկավորության արարողությանը: Նա ոչ թե ձևական ցավակցել է, այլ ամբողջ ընթացքում եղել է Կարեն Կարապետյանի կողքին՝ նեղ օրին նրան տղամարդկորեն աջակցելով՝ եկեղեցում, գերեզմանատանը և հոգեհացի սեղանին՝ նստած հենց նրա կողքին: Իսկ Ռոբերտ Քոչարյանի թիմից կամ նրա մերձավոր շրջապատից որևէ մեկը՝ ոչ մի հոգի, նույնիսկ ոտք չի դրել թաղման արարողությանը: Տարրական մարդկային հարգանքն անգամ զոհաբերել են իրենց քաղաքական նկրտումներին: Այս իրողությունը հստակ ցուցադրում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի որդեգրած գործելաոճն ու ռազմավարական առաջնահերթությունները: Կոնկրետ քաղաքական նպատակահարմարությունն ու մարտավարական շահերը վեր են դասվում անգամ համամարդկային ու էթիկական տարրական նորմերից, իսկ տեղեկատվական դաշտը պարբերաբար սնուցվում է արհեստականորեն գեներացված հակադրություններով։ Նման քաղաքական վարքագիծը վկայում է ոչ թե ռազմավարական առավելության, այլ խորքային սկզբունքային ճգնաժամի մասին, որտեղ ինստիտուցիոնալ պատասխանատվությունը, քաղաքական հավատարմությունը և երկարաժամկետ գործընկերային հարաբերությունները զոհաբերվում են ընթացիկ քաղաքական կոնյունկտուրային։
Politics
ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԿԵՂԾԻՔ. ՍՈՒՏՆ ՈՒ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԹԻՄԻ ՄԻԱԿ ԶԵՆՔԸ

Source: KARTSIQ