ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Ասել Ժանասովայի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր։ Արարատ Միրզոյանը և Ասել Ժանասովան մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի իրականացման հարցերի շուրջ՝ միտված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանությամբ հաղորդակցությունների ցանցի և փոխշահավետ տնտեսական ու տրանսպորտային կապերի զարգացմանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ակտիվացման, փոխադարձ ներդրումների խրախուսման և գործարար շրջանակների միջև շփումների ընդլայնման հնարավորություններին։
Politics
Ararat Mirzoyan and the Deputy Prime Minister of Kazakhstan discussed issues of intensification of trade and economic ties

Source: KARTSIQ