ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր կրկին «Երևան-Կենտոն» ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխվեց հակակոռուպցիոն դատարան։ Նիստից առաջ պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը մնում է նույնը՝ ծանր. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել, ցավերը թույլ չեն տալիս, երկու ամիս մեջքի վրա պառկած է, ինչը տարբեր տեսակի բարդություններ են առաջացրել, մկանների հետ կապված խնդիրներ են առաջացրել։ Դիմել ենք բժշկական հասատատություններ տեղափոխելու համար, մինչ օրս չի տեղափոխվում։ Այն մեծ ծավալի բժշկական օգնությունը, որ պետք է ստանար, չի ստացել»։ Այսօրվա դատական նիստում հետազոտվում են ապացույցները։ Հիշեցնենք, որ ՔԿ-ից հայտնել էին. «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գ․Խ․-ի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում»։ Դրանից հետո դատարանի որոշմամբ Խաչատրյանը սեպտեմբերի 2-ին երկու ամսով կալանավորվել է, պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Հոկտեմբերի 29-ին դատարանը Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարաձգել է ևս 2 ամսով։
Politics
Gagik Khachatryan was taken from the penitentiary to court with a tear. “He hasn't been on his feet at least once since September 1 so far”

Source: KARTSIQ