Պայթյունի սպառնալիքի մասին ահազանգի պատճառով ոստիկանությունը տարհանել է Չեխիայի կենտրոնական հատվածում գտնվող Հորժովիցե քաղաքի հիվանդանոցի հարյուրավոր հիվանդներին։ Այս մասին հայտնել է ČTK գործակալությունը։ Գործակալության փոխանցմամբ՝ հիվանդանոցն անանուն հաղորդագրություն է ստացել շենքում տեղադրված պայթուցիկ սարքի մասին։ Հիվանդներն շտապ տարհանվել են։ Արտակարգ պատահարի վայր են ժամանել սակրավորները, որոնք անցել են հիվանդանոցի տարածքի զննմանը։ Շենքի հարևանությամբ տեղակայվել են ոստիկանության ուժեղացված պարեկային խմբեր, ձեռնարկվել են անվտանգության խստացված միջոցառումներ։ Անցյալ շաբաթ պայթյունի սպառնալիքի մասին անանուն ահազանգ էր ստացել նաև Չեխիայի արևմուտքում գտնվող Կադան քաղաքի հիվանդանոցը։ Այնտեղ տարհանվել էր 240 մարդ։ Ոստիկանությունը զննել էր շենքը և պայթուցիկ սարք չէր հայտնաբերել։ Չեխիայում նմանօրինակ սպառնալիքներ հղող հանցագործներին ազատազրկման երկարատև ժամկետներ են սպառնում։
International News
Չեխիայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանել են հիվանդանոցի պացիենտներին․ ČTK

Source: KARTSIQ