Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պայմանավորվել են համատեղ նախաձեռնություններ մշակել։ Հանդիպումը կայացել է Սյունիքում։ Այս մասին հայտնում են ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից։ Կողմերը քննարկել են նաև միջմարզային համագործակցության զարգացման և Սյունիքի մարզի արդյունաբերական ու սոցիալ-տնտեսական զարգացման համար ռուսական ներդրումների ներգրավման հեռանկարները։ Հանդիպման մասնակիցները կոնկրետ առաջարկներ են ներկայացրել մոնոքաղաքների զարգացման, փոխշահավետ նախագծերի ֆինանսավորման, թվային տեխնոլոգիաների ներդրման և զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։ Քննարկմանը մասնակցել են Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Ա․ Իվանովան և Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցչության ղեկավար Վ․ Ենոքյանը։
International News
ՌԴ դեսպանն ու Սյունիքի մարզպետը քննարկել են ռուսական ներդրումների հարցը

Source: KARTSIQ