Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Աբաս Արաղչին ու Հաքան Ֆիդանը չորեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, փոխանցում է Mehr. Ինչպես հայտնել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունից, Արաղչին թուրք պաշտոնակցի հետ հեռախոսազրույցն անցկացրել է Պեկին կատարած այցի ընթացքում։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ։ Զրույցի այլ մանրամասներ չեն հաղորդվում։