Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի՝ Մոսկվայում գտնվող քարտուղար Մոհսեն Ռեզայիին։ Վերջինս Պուտինին է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը։ Քննարկվել են Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրին համապատասխան՝ երկկողմ համագործակցության վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր՝ շեշտադրելով Պարսից ծոցում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
International News
Putin has welcomed the secretary of Iran's Supreme National Security Council

Source: KARTSIQ